Սեւան Նագգաշյանի անվան Հավեսին սենյակի բացումը

Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դեպի իրական սահման` իրական մարդկանց մոտ: Հայրենիքի սկիզբն ու ավարտը նույն տեղում են` սահմանի վրա:
Սևան Նագգաշյան

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ջանքերով, մարտի 26-ին Վազաշենի միջնակարգ դպրոցում բացվեց Սեւան Նագգաշյանի անվան Հավեսին սենյակը՝ դպրոցի դասարաններից մեկը վերափոխվել է մի տարածքի, որտեղ երեխաները կարող են նկարել, քանդակել, արցանց դասեր մասնակցել, ֆիլմեր դիտել։

Սենյակի բացման օրը Վազաշենի միջնակարգ դպրոցին հյուր էին եկել նաեւ Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրի սաները։ Սեւան Նագգաշյանի մասին ֆիլմի դիտումից հետո Արեգնազանի սաները ներկայացրեցին վազաշենցիների համար իրենց պատրաստած գեղարվեստական համարը։

    

Լուսանկարները՝ Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։